«Մանվելի վերքը պարանի վերք չէ, այլ սուր գործիքով է արված։ Նրան գրիմ են արել ու լեյկոպլաստով հավաքել։ Նա որոշել էր ողջ ճշմարտությունը պատմել, դրա համար տարել են մենախուց եւ արել այն, ինչ ուզել են։ Այսօր տղայի թաղումն է, եւ մենք անձամբ նկարելու ենք, որ բոլորը տեսնեն, գոնե այդ հրեշների արածը պարզ լինի, ու արդարությունը վերականգնվի», - ասել է ցմահ ազզատազրկման դատապարտված ու ինքնասպան եղած Մանվել Հազրոյանի հորաքույրը:
Ընդհանրապես, ինչ-որ տարօրինակ ալիք է բարձրացել՝ Հազրոյանին սպիտակացնող ու որպես զոհ մատուցող, մինչդեռ այդ սրիկան առանց խղճի խայթ զգալու սառնասրտորեն գնդակահարել էր իր հետ մարտական հենակետում գտնվող ծառայակիցներին, հետո էլ իրեն էր ոչ մահացու վերքեր պատճառել իրենց ամրակցված զենքով, որպեսզի հետո մատուցեր եղածն իբրև ադրբեջանական դիվերսիոն խմբի արած:
Ամենասարսափելին այն է, որ այդ հրեշը կոնկրետ սերժանտին է ուզեցել սպանել, բայց քանի որ չի ուզեցել դատվել, մնացած ծառայակիցներին էլ է որոշել սպանել՝ որպես ավելորդ վկաների, ու այս սրիկային ուզում են մատուցել որպես անմեղ գառ, իսկ հարազատներն էլ այնքան հանդգնություն ունեն, որ դեռ մի բան էլ ուրիշների՞ն են հրեշ ասում... Նրանք անգամ չեն հասկանում, որ եթե կախված եղավ բարակ թելով կամ լարով, ապա մարմնի քաշի պատճառով վզի վրա կգոյանա սուր գործիքի պատճառած վերքի պես վերք:
Ինչ վերաբերում է ինչ-որ բացահայտվելիք ճշմարտությանը, ապա ճշմարտությունը արդեն նկարագրեցի վերևում, և այդ ճշմարտությունը ոչ մեկի համար վտանգ չէր ներկայացնում, որպեսզի բռնեին ու դրան սպանեին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=141130489414932&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել