«Ես սիրում եմ արդյունաբերական զբոսաշրջությունը: Սիրում եմ լինել հանքերում, որտեղ ամեն ինչ առեղծվածային է: Շատ երկրներում եմ եղել, տարբեր տեղեր եմ այցելել, սակայն երբեք չեմ տեսել այսպիսի դեպք, որին հանդիպեցի Երևանում: Երբեք չեմ հավատացել, որ հանքային ջրերը կարող են օգնել մարդկանց առողջանալ, ու դրանք կարող են բուժել հիվանդություններ: Երեկ ինձ բախտ վիճակվեց լինելու Երևանի Ավան թաղամասում՝ 235 մետր խորության վրա գտնվող խորհրդավոր աղի քարանձավում, որտեղ տեղակայված է իր տեսակով յուրահատուկ ախտորոշիչ և բուժական կենտրոնն իր մարզասրահով, ցուցասրահով, զբոսանքի ու հանգստի սրահներով»,- գրում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Ներքև իջնում եք Ավանի աղի գործարանի միջով հանքափորների համար նախատեսված վերելակով ու  սաղավարտով։ Գիտեք, նկատեցի, որ շուրջ մեկ ամիս ինձ տանջող հազն այնտեղ անցավ։ Հնարավոր է, որ պատահականություն է:

Ավանի աղի գործարանը գտնվում է Երևանի հյուսիսային մասում, որը մոտ է Սևանի և Ծաղկաձորի մայրուղուն: Այստեղ հայտնվելով՝ երբեք չեք պատկերացնի, որ այստեղ աղի իսկական ստորգետնյա քաղաք կա:

Այս աշտարակում է գտնվում վերելակը, որը վերև է բարձրացնում աղով լի վագոններն ու ստորգետնյա բժշկական կենտրոնի հյուրերին։

Հիվանդանոցը գոյություն ունի դեռ խորհրդային ժամանակներից: Այնտեղ ամեն ինչ խորհրդային ժամանակներն է հիշեցնում: 

Սաղավարտները պարտադիր են ներս մտնելու համար: 

Կարծում եմ, որ սա աշխարհում միակ վայրն է, որտեղ նույն վերելակը օգտագործում են աղ և մարդ տեղափոխելու համար:

Այս հիվանդանոց-առողջարանում բուժման հատուկ մեթոդներ չկան․ կարելի է քայլել, խաղալ, նստել զրուցել, պառկել հանգստանալ, քնել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել