Կայքէջերից մեկում զետեղված էր մի արձանիկ, որը գտնվել է Վանի մոտակայքում և պահվում է Իստանբուլի թանգարանում։ Ամենայն ինչ, որ վերաբերում է Վանին կամ պատմական Հայաստանի այլ վայրերի գտածոներին, դա առաջին հերթին վերաբերում է ՀԱՅ ԱԶԳԻՆ։ Չեմ հասկանում մեր համառությունը լուռ մնալու և մեր նախնյաց արժեքների մասին ոչինչ չխոսելու, մեր նախնյաց արժեքներին այլոց սեփեկանությունը լիելու հայտարարությանը անտարբերությամբ վերաբերվելու։ Մինչև ե՞րբ պիտի շարունակվի այս անտարբերությունը մեր ԱԶԳային արժեքների և պատմության նկատմամբ։ Ո՞ւր է մեր արժանապատվությունը, մի՞թե կարծում ենք` հայը իրավունք չունի իր ճշմարիտ դեմքը, ստեղծագործ ոգին ներկայացնելու, թե՞ պատրաստ ենք միայն հային որպես անորոշություն մատուցելու աշխարհին, որպես վախկոտ, մորթապաշտ թափառական։ Երբ նայում ես Հայաստանում հայտնաբերված անցյալի բամաթիվ գտածոներին, նրանց աշխատանքները, գլուխգործոց արվեստի նմուշները, չգիտես ինչու ըստ պատշաճի չի ներկայացվում։ Հասկանում եմ, եթե մենք մեր ունեցածը չենք ներկայացնում այնպես, ինչպես հարկն է, Վանի գտածոները մեզ համար անարժեքություն ԵՆ՝ հետաքրքրվելու կարիքը անգամ չկա...
Նայեք այս լուսանկարին և մատածեք, թե ինչեր են արարել մեր նախնիքը, որոնց հետ մեր կապը կտրելու ջանքերը նկատվում է այսօր՝ ամեն վարկյան...
Այս արձանիկը «Հայտնաբերվել է Վանի մոտ գտնվող Ռուսախինիլի հնավայրից 1975-ին: Պահվում է Ստամբուլի հնագիտական թանգարանում»` գրված է կայքէջի նկարի տակ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=263914580416061&set=np.17995453.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել