Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել Աբովյանի 28-ամյա բնակչուհի Վարդուշ Ալլաբյանին «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում իր նորածին երեխայի սպանության մեջ:

Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկման` 2 տարի ժամկետով:

Դատահոգեբուժական փորձաքննությամբ պարզվել է, որ Վ. Ալլաբյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս նույնպես չի տառապում: Վ. Ալլաբյանը հանցավոր արարք կատարելու պահին հետծննդաբերական շրջանում գտնվել է շփոթվածության, տագնապի անելանելիության վիճակում, ինչն էապես ազդել է նրա գիտակցության ու վարքի վրա:

Նշենք, որ մեղադրական եզրակացության համաձայն` Վ. Ալլաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ հունիս-հուլիս ամիսների ընթացքում սեոական հարաբերություն ունենալով ոմն Արտակի հետ հղիացել է և 2013 թվականի մարտի 10-ին ժամը 22:25-ին «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում ծննդաբերել Է արական սեոի երեխա, որից հետո 2 ժամ անց տեղափոխվել է թիվ 9 հիվանդասենյակ երեխայի հետ համատեղ կացության համար: Վ. Ալլաբյանը լինելով ամուսնացած և ունենալով 2 անչափահաս երեխաներ, ի սկզբանե դեմ է եղել ծննդաբերությանը և քանի որ հղիությունն անցանկալի է եղել երեխայից ազատվելու նպատակով ծննդաբերելուց հետո տեղում նրա մոտ մտադրություն է առաջացել սպանելու նորածին երեխային և անկողնու ծածկոցով փակել է երեխայի բերանը, այնուհետև ձեռքերով սեղմել նրա դեմքը, ձեոքով անկողնու վրայից հրել է նորածնին և վերջինս գլուխը հարվածելով անմիջապես անկողնու կողքին դրված պահարանին` դեմքի մասով ընկել է հատակին, ինչի հետևանքով նորածին երեխան ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել