Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհուն՝ գործարար Քայլի Ջեներին «բռնացրել են» պլաստիկ վիրաբույժների օգնությամբ կազմվածքը փոփոխելու, ինչպես նաև սոցցանցերում հրապարակված լուսանկարները ֆոտոշոփի միջոցով մշակելու մեջ: Բացահայտող կոլաժները, որոնցում Ջեների ներկայիս համամասնությունները համեմատվում են նրա կառուցվածքի հետ հին լուսանկարներում, հրապարակվել են fakegirlsfvckya Instagram-ակաունտում:

Հրապարակված կոլաժներից մեկում երևում է, որ բիզնես լեդիի «նոր» իրանն ավելի բարակ է, քան նախկինում, իսկ հետույքը՝ զգալիորեն մեծ: Երկրորդում ցուցադրվում է, թե ինչպես է Ջեները շտկել մարմնի ուրվագիծը և մեծացրել կուրծքը ֆոտոշոփի օգնությամբ:

Սա առաջին դեպքը չէ, որ ցանցի օգտատերերը քննադատում են Ջեներին ֆոտոշոփին դիմելու համար: «Ցավալի է, որ նրանք ինքնավստահ չեն և այլանդակում են իրենց մարմինները վիրահատության և իմպլանտների միջոցով: Քայլին ավելի լավը կլիներ, եթե զբաղվեր սպորտով»,- գրել են նրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել