Ավելուկը բազմամյա խոտաբույս է, պատկանում է մատիտեղազգիների ընտանիքին, պարունակում է դաբաղանյութեր, կոֆեինաթթու և ֆլավնոիդ։ Տերևներում հայտնաբերված է ասկորբինաթթու, կարոտին և ֆլավնոիդներ։ Պտուղները պարունակում են դաբաղանյութեր, սապոփններ, ֆլավնոիդներ, վիտամիններ: Բժշկության մեջ օգտագործել են արմատը, տերևներն ու սերմերը։

Բուլղարական բժկության մեջ ավելուկն օգտագործել են լյարդի և լեղապարկի գործունեության խանգարման, մաշկային ցաների բուժման համար։ Ռուսական բժշկության մեջ ավելուկն օգտագործել են հաստ և բարակ աղիքների լորձաթաղանթների բորբոքումների, առաջին և երկրորդ աստիճանի զարկերակային արյան ճնշման բարձրացման բուժման նպատակով։

Հայկական բժշկության մեջ ավելուկն օգտագործել են մելամաղձության, սրտխփոցի, վարակիչ հիվանդությունների, ստամոքսաաղիքային ուղու խանգա-րումների, ստամոքսի գերթթվայնության, նյութափոխանակության խանգարման, մակերիկամների հիվանդությունների, պարանոցի ուռուցքների, ականջաբլթակի խոցի, արյունախխման բուժման նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել