Կա հավանականություն, որ եկող զորակոչի ժամանակ ադրբեջանցի ոստիկանները կրկին փողոցներից երիտասարդներին ձերբակալելով տանելու են բանակ:
Ամեն անգամ սահմանին իրավիճակն այս աստիճան լարելու հետևանքով ադրբեջանցի երիտասարդների մեծ մասը սկսում է խուսափել բանակում ծառայելուց, ով ինչպես կարող է: Նույն իրավիճակն էր ստեղծվել նաև 2016 թվականի ապրիլյան մարտերից հետո, դրան հաջորդող սահմանային իրավիճակի լարված դեպքերից հետո: Տարածվել էին նաև տեսանյութեր, թե ինչպես են երիտասարդները փախչում իրենց տներից և բակերից, սակայն ձերբակալվում էին ոստիկանների կողմից ու միանգամից տեղափոխվում հավաքակայան:
Նման գործողությունները ոչ միայն ուղղված են հայկական բանակի դեմ, այլ նաև ազդում են ադրբեջանական բանակում ծառայության անցնող երիտասարդների վրա, ինչը հետագայում իրեն զգացնել է տալիս միջանձնային հարաբերությունների ժամանակ:
Վերջին դեպքերը գոնե դաս պետք է լինեն, որ հայկական բանակի դեմ իրականացված ոչ մի գործողություն անպատիժ չի մնալու, ու ստանալու են համարժեք ու մի բան էլ ավել պատասխան: