Վիտամինների պակասից հյուծվում, վաղաժամ ծերանում է մաշկը: Կան վիտամիններ, որոնք օգնում են պայքարել երիտասարդության գլխավոր «թշնամիների»` հակաօքսիդանտների դեմ: Որո՞նք են այդ վիտամինները:

A վիտամինը: Օգնում է վերականգնել մաշկի նյութակազմվածքը, նվազեցնում է մաշկային ճարպի արտադրությունը: A վիտամինով հարուստ են բոլոր դեղին և նարնջագույն մրգերն ու բանջարեղենը (գազար, ծիրան, դեղձ և այլն), մուգ կանաչ տերևներով կանաչեղենը (սպանախ, թրթնջուկ (щавель), հազար և այլն):

C վիտամինը: Իմունային համակարգի խթանիչն է: Մաշկը պաշտպանում է բորբոքումներից, լավացնում է գույնը, նպաստում առաձգականության պահպանմանը: Ցիտրուսները (կիտրոն, նարինջ, կիվի, թուրինջ և այլն), կարմիր և կանաչ տաքդեղը, կաղամբը, մասուրը C վիտամինի հարուստ աղբյուր են: 

E վիտամինը: Օրգանիզմը պաշտպանում է տարբեր թույների կործանարար ազդեցությունից: E վիտամինով հարուստ են սերմերը, ընկույզները, ձիթապտղի ձեթը:

Օմեգա-3 ճարպաթթուները: Հիանալի միջոց են մաշկի առաձգականությունը վերականգնելու, գույնը լավացնելու համար: Այս ճարպաթթուներով հարուստ են ծովային ձկներն ու վուշի ձեթը:

ԿԱՐԴԱ ԱՎԵԼԻՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել