Կիրակի օրը Փարիզում փողոց է դուրս եկել մոտ 6 հազար մարդ՝ մասնակցելու հակաֆաշիստական երթին՝ 19- ամյա ուսանող Կլեման Մերիկի սպանությունից 2 շաբաթ անց: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:

Ակցիայի մասնակիցները օգտագործել են ճայթռուկներ և ծուխ արձակող պայթուցիկներ: Ֆրանսիայի մայրաքաղաքի 2-րդ շրջանում սկսված երթը ցրվել է ոստիկանության կողմից: Հավաքվածները հասել են մինչև 19-րդ շրջան:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ձերբակալվել է առնվազն 14 մարդ: Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Մանուել Վալսը, ոստիկանությունը կուսումնասիրի ակցիայի ընթացքում արված տեսագրությունները՝ խուլիգաններին պատասխանատվության ենթարկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել