«Ժողովրդավարական Ադրբեջանի աշխարհ» կուսակցությունը հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել է Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է contact.az-ը:
Նշենք, որ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը երրորդ անգամ նույնպես առաջադրվել է նախագահական ընտրություններում:
Contact.az-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդավարական Ադրբեջանի աշխարհ» կուսակցությունը հիմնադրվել է մի քանի տարի առաջ և երբեք աչքի չի ընկել ակտիվ գործունեությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_azerbaijan_193709.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



