Լրագրողներին, փորձագետներին ու քաղաքական գործիչներին մի բանալի բառ ասեմ, որի օգնությամբ կարող եք հեշտությամբ տարբերել այս կամ այն անձը «սորոսական» է, թե չէ:
Երևի նկատել եք, որ իշխանության շատ ներկայացուցիչներ ու իշխանամերձ «իրավապաշտպաններ» շատ հաճախ օգտագործում են «state capture» կամ, հայերեն ասած, «պետության զավթում» տերմինը: Հետևեք Լարիսա Մինասյանի, Միքայել Զոլյանի, Լևոն Բարսեղյանի, Արթուր Սաքունցի, Բորիս Նավասարդյանի, Հայկակ Արշամյանի, Արմեն Գրիգորյանի, Զարուհի Բաթոյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Սանասարյանի ու այլոց բառապաշարին և երբեմն-երբեմն կհանդիպեք ձեզ անծանոթ այդ տերմինը:
Այսպես են որակվել բոլոր այն երկրները, որոնց իշխանությունների հետ Ջորջ Սորոսն անձամբ պրոբլեմներ ունի կամ ունեցել է. Հունգարիա, Ռումինիա, ԱՄՆ` Թրամփի իշխանության օրոք, Ռուսաստան, Թուրքիա, Բուլղարիա, Մեքսիկա, Կոլումբիա, ՀԱՀ, միջինասիական հանրապետություններ և այլն:
Հիմա մի տարի է՝ այդ խմբակի կողմից այսպես է բնութագրվում նաև մինչհեղափոխական Հայաստանը:
Երբ սորոսականները խոսում են «պետության զավթման» մասին, անհրաժեշտություն է առաջանում մշակելու «պետության վերականգնման» (state՛s recovery) ծրագրեր տարբեր երկրների օրինակով: Մտեք Սորոսի հիմնադրամի հայաստանյան կայքէջ ու այդպիսի մի ծրագիր էլ այդտեղ կգտնեք:
Ահա և ձեզ կոդավորված երկու տերմին։
Հարցրեք ցանկացած պետական պաշտոնյայի և «իրավապաշտպանի»՝ նա համարո՞ւմ է արդյոք, որ մինչև «հեղափոխությունը» մենք գործ ենք ունեցել «պետության զավթման» կամ «state capture»-ի հետ, և արդյո՞ք պետք է մշակել «պետության վերականգնման» կամ «state’s recovery»-ի ծրագիր:
Վստահեցնում եմ, որ այս պարզ հարցի պատասխանով հանգիստ կարող եք քարտեզագրել իշխանության սորոսական մետաստազների ցանցը:
Բա՜, все гениальное просто!!!