Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարծիք է հայտնել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի՝ «Չելսիից» «Արքայական ակումբ» տեղափոխվելու մասին:
«Կարծում եմ, որ սա հիանալի տրանսֆեր է: Ազարը համաշխարհային մակարդակի խաղացող է: Լավ տարբերակ՝ թիմն ուժեղացնելու համար»,- Ռամոսի խոսքերն է մեջբերել Goal-ը:
Ռամոսը նաև խոսել է մամուլի ասուլիս հրավիրելու շարժառիթների մասին, որի ընթացքում նա հայտարարեց մինչև կարիերայի ավարտը «Ռեալում» մնալու ցանկության մասին:
«Ես պարտավոր էի մամուլի ասուլիսի դիմել: Կարծում եմ, որ դա լավագույն որոշումն էր բոլորի համար: Կարևոր էր շրջել էջն ու այլևս չխոսել այդ մասին»,- նշել է Ռամոսը:
2018/19 մրցաշրջանում 33-ամյա Ռամոսը մասնակցել է Պրիմերայի 28 խաղի, որոնցում խփել է 6 գոլ: Հիշեցնենք, որ Էդեն Ազարի տրանսֆերի մասին «Ռեալը» հայտարարեց հունիսի 6-ին: