Ֆինները նախատեսում են աշխուժացնել մայրաքաղաքի գիշերային կյանքը, հաղորդում է Yle-ն, հունիսի 9-ին:

Հելսինկիի մշակույթի և հանգստի գծով փոխքաղաքապետ Նասիմա Ռազմիյարն առաջարկում է այդ նպատակով «գիշերային լոցմանի» պաշտոն հաստատել: Այլ երկրների որոշ քաղաքներում նույնպես կա մեկը, որը պատասխանատու է այս ուղղության զարգացման համար. նրանց «գիշերային քաղաքապետեր» են անվանում: Նման մարդիկ կան, օրինակ, Նյու Յորքում, Լոնդոնում, Բեռլինում, Ամստերդամում:

Ֆինները հաճախ նախընտրում են խմել տանը, այլ ոչ թե գնալ ռեստորաններ և գիշերային ակումբներ: Շատ բարեր և ակումբներ աշխատում են մինչև ժամը 3-4-ը: Այնուամենայնիվ, խոսքը միայն նման վնասակար ժամանցի մասի չէ:

Հելսինկիում ուսումնասիրություն է անցկացվել, որին մասնակցել են առևտրի, կինոթատրոնների, փառատոների, ռեստորանային բիզնեսի, արվեստի, թանգարանների և պատկերասրահների ներկայացուցիչներ: Պարզվել է, որ մարդիկ գիշերը որոշակի ծառայությունների պահանջ ունեն, նրանք պատրաստ են տպավորություններ գնել: Միջոցառման կազմակերպիչներն, օրինակ, կարծում են, որ գիշերային իրադարձություններ կարող են կազմակերպվել լողավազաններում, թանգարաններում, գրադարաններում: Սակայն դրանց կազմակերպմանը ներկայումս խանգարում են բյուրոկրատական սահմանափակումները:

Հետազոտողները չեն բացառել հատուկ «գիշերային թաղամասի» ստեղծումը:

Ըստ Ռազմիյարի, «գիշերային լոցմանը» կաշխատի մինչև 2021-ի վերջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել