«Այսպես ինչ-որ ժամանակ Շոպենը ներդրել է Ֆոլվարկների այգիների գերեզմանների կենդանի հրաշքն իր էտյուդների մեջ». իր բանաստեղծության մեջ այսպիսի բառերով է հիշատակել մեծ կոմպոզիտորին Բորիս Պաստեռնակը:

Պրելյուդիաներ, նոկտյուրններ, վալսեր. Շոպենը ռոմանտիկ կոմպոզիտոր էր, իր դարաշրջանի մեծագույն դաշնակահարներից մեկը:

Ե՞րբ է ծնվել Շոպենը

Հայտնի է, որ Ֆրեդերիկ Շոպենը ծնվել է Լեհաստանում՝ Վարշավայից ոչ հեռու, 1810 թվականին, բայց, այ, կոմպոզիտորի ծննդյան օրվա վերաբերյալ մինչև հիմա չկա ճշգրիտ տեղեկատվություն: Եթե հավատանք եկեղեցական գրառումներին, ապա Շոպենը լույս աշխարհ է եկել մարտի 22-ին, իսկ նրա ծնողները պնդել են, որ դա մարտի 1-ն էր:

Հայտնի է մանուկ հասակից

Շոպենը սկսել է բանաստեղծություններ գրել 6 տարեկան հասակում, իսկ 8-ում ելույթ է ունեցել առաջին հանրային համերգով:

Շոպենը և օղին

Կարծես մեծ կոմպոզիտորը ոգեշնչել է ոչ միայն երաժիշտներին: Օղի արտադրողներից մեկն օգտագործել է կոմպոզիտորի անունը՝ որպես որակի յուրահատուկ նշան:

Շոպենը և Բախը

Զարմանալի չէ, որ Շոպենը շատ էր սիրում Բախին և կոչ էր անում իր դաշնակահար ընկերներին ամեն օր նվագել Բախ՝ մատները պնդացնելու և մաթեմատիկական երաժշտություն սովորելու համար:

Կոնցերտ №1 դաշնամուրի համար

Նրա կոնցերտ №2-ը դաշնամուրի համար գրվել է ավելի վաղ, քան №1 կոնցերտը՝ 1830 թվականին: Բայց առաջինը հրապարակվել է երկրորդից հետո, ինչը և խառնաշփոթ է առաջացրել:

1831 թվականին Շոպենն այցելում է Փարիզ

Չնայած Ֆրեդերիկ Շոպենն այցելել է Փարիզ 1831 թվականին՝ իր մահվանից 18 տարի առաջ, Շոպենն այդպես էլ չի վերադառնում Լեհաստան: Այդ քաղաքում ապրելու տարիներին նա ամուր ընկերական կապերի մեջ է եղել իր ժամանակի մեծագույն կոմպոզիտորների հետ՝ ներառյալ Մենդելսոնի, Բեռլիոզի և Լիստի:

Ֆրեդերիկ Շոպենը և Մարիա Վոդինսկայան

Փարիզից հետադարձ ճանապարհին Շոպենը հանդիպում է Մարիա Վոդինսկայային՝ իր ընտանիքի ընկերների աղջկան: Նա սիրահարվում է առաջին հայացքից և սկսում է հասնել գեղեցկուհու ձեռքին: Նրանք նշանադրվում են, բայց հարսանիքը ստիպված են լինում հետաձգել Շոպենի առողջության վատթարացման պատճառով: Դժբախտաբար, աղջկա հայրը որոշում է չեղարկել այդ ամուսնությունը, և Դրեզդենից հեռանալու առավոտյան Ֆրեդերիկ Շոպենը գրում է իր հանրահայտ «Հրաժեշտի վալսը», որով վերջակետ է դնում իրենց հարաբերություններին:

Կոմպոզիտորի մահը

Ֆրեդերիկ Շոպենը կարող էր շատ ավելին անել երաժշտության համար, եթե չլիներ նրա թույլ առողջությունը: Նա մահացել է 1849 թվականին Փարիզում, շատերի կարծիքով՝ հիվանդության պատճառով, որը տանջում էր նրան երկար տարիների ընթացքում:

Կոմպոզիտորի քրոջ խնդրանքով նրա սիրտը թաղվել է հայրենի Լեհաստանում՝ Սուրբ Խաչի տաճարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել