«LFC Transfer Update»-ի թվիթերի էջում, որը տեղեկացնում է անգլիական «Լիվերպուլ»-ի տրանսֆերային նորությունները՝ հայտնվել է նորություն այն մասին, որ մերսիսայդցիները «Շախտյոր»-ի հետ համաձայնության են եկել Մխիթարյանի տրանսֆերի հարցում:
Նշենք, որ այդ առումով որևէ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա: «Էքսկլյուզիվ. «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել Մխիթարյանի տրանսֆերի հարցում»,- նշվում է «LFC Transfer Update»-ի թվիթերի էջում: Հիշեցնենք, որ սկզբնական շրջանում անգլիական լրատվամիջոցները գրում էին, որ «Լիվերպուլ»-ը համաձայնության էր եկել «Շախտյոր»-ի հետ, սակայն պարզվել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի միայն մի մասն է պատկանում ուկրաինական ակումբին: Այդ հանգամանքը փակուղի էր տարել բանակցությունները:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-06-24-lfc.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



