Կարեն Մովսիսյանին հիշու՞մ եք: Էն ոստիկանին, որ ֆեյսբուքյան գրառման համար ծառայողական հետաքննության տակ ա: Էս պարոնի էջն էի նայում. մտքի գոհարներ ա, որ ծնում ա էս մարդը: Մասնավորապես գազի գների հետ կապված բողոքի ակցիայի մասին ասում ա. «Իմ կարծիքով` ամենաէժան կամ տխմար քաղաքական ընդդիմադիր գործիչը կամ էլ քաղաքացիական ակտիվիստը գազի գնի բարձրացման համար ակցիա կկազմակերպի»:
Հա էլի. իսկականից: Ո՞նց կարելի ա բողոքել, երբ գազի գինը բարձրացնում են: Ո՞վ ա ցիվիլ երկրում տենց բան տեսել: Իսկական քաղաքացին, երբ լսում ա, որ ձմեռը ստիպված երեխեքին սառը տանն ա պահելու, որովհետև երեսուն հազարով դժվար հա՛մ հաց առնի, հա՛մ էլ գազի վարձ տա, ուրախությունից սկսում ա կառավարությանն օրհնել ու «Երկար կյանք վարչապետին» խորագրով շնորհանդեսներ ա բացում: Զարգացեք էլի ասա: Բողոքելը ո՞րն ա. հո դուք քարի դարից չե՞ք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել