Վթար՝ Իսակովի պողատայում. Մեկ մարդ է տուժելՀունիսի 24-ին, ժամը 06.07-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է եղել, որ Երևանի Իսակովի պողատայում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել վթար:Կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21011» մակնիշի 27LU435 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ջրատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988թ. ծնված Ա. Դավթյանին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել