Շառլ Ազնավուր

Այս տղամարդը մեկ անգամ չէ, որ նշել է, որ ինքն իր ունեցած ամեն ինչի համար պարտական է իր ծնողներին։ Շահնուր Վաղինակի Ազնավուրյանը ծնվել է Ֆրանսիայում, սակայն երբեք չի հոգնել կրկնելուց, որ հայ է։ Երիտասարդ տարիքում Շառլի ծնողները բնակություն են հաստատել Ֆրանսիայում՝ սպասելով ԱՄՆ տեղափոխվելու թույլտվությանը, սակայն հետագայում մտափոխվել են և մնացել Ֆրանսիայում։

Հանրահայտ երգչի մայրը նրան պատմել է, թե ինչպես է ցեղասպանության ժամանակ զոհվել նրա ողջ ընտանիքը։ Դա պատճառներից մեկն էր, որ Ազնավուրը և նրա ողջ ընտանիքը պարբերաբար օգնում էին հայ ազգին։

Միշել Լեգրան

Օսմանյան կայսրությունում 1917 թ. հայերի հետապնդման ժամանակ մեծ կոմպոզիտորի պապը փախավ Ֆրանսիա։ 1932 թ. լույս աշխարհ եկավ Միշելը, որը մշտապես նշում էր, որ հայ ազգի հպարտ զավակն է։

Առնո Բաբաջանյան

Ապագա կոմպոզիտորը ծնվել է Երևանում, ուսուցիչների ընտանիքում։ Վաղ տարիքից Առնոն ի ցույց էր դնում իր երաժշտական ունակությունները։ Երաժիշտի ապագայի կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Արամ Խաչատրյանը, որը տաղանդավոր երեխային նկատել էր դեռ 5 տարեկան հասակում։

Լեոնիդ Ենգիբարյան

Քննադատները, մեկնաբանելով լեգենդար երգիծաբանի ու ծաղրածուի համարները, ասում էին, որ Ենգիբարյանի յուրաքանչյուր համարում զգացվում է հայկական յուրահատուկ կոլորիտը, չէ՞ որ տղամարդը հայի որդի էր և նրանից ժառանգել էր մեծ սեր իր պատմական հայրենիքի նկատմամբ։

Շեր

Հայտնի երգչուհին իր հայկական ծագման մասին իմացել է միայն 11 տարեկանում։ Այդ ժամանակ Շերիլին Սագսյանն առաջին անգամ հանդիպեց իր հորը, որից մայրն ամուսնալուծվել էր մինչ աղջկա ծնունդը։

1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո երգչուհին հայրենիքին մարդասիրական օգնություն տրամադրեց։ Ըստ նրա խոսքերի՝ այդ ժամանակ նա առաջին անգամ ամուր կապվածություն զգաց հայրենի հողին։

Շառլ Ժեռար

Դերասանի իրական անունը Նուբար Աճեմյան է։ Ինչպես և այս ցանկում շատերը, նա ևս ծնվել է Ֆրանսիայում՝ ընտանիքում, որը փախել էր Հայոց ցեղասպանության տարիներին։ Տղամարդը երբեք չի մոռանում իր ընտանիքի և ազգի պատմությունը, որի մի մասն է ինքը։

Պատրիկ Ֆիորի

Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշանյանը, ով ծնվել է հայի ու կորսիկացու ընտանիքում, իր կարիերայի սկզբում հոր թույլտվությամբ վերցրել է մոր ազգանունը, քանի որ ֆրանսիական հանրության համար նրա ազգանունն այնքան էլ մատչելի չէր։

Պատրիկն աշխարհում շատ հայտնի է, նա անգամ գլխավոր դեր է խաղացել «Նոտր-Դամ դը Փարիզ» մյուզիքլում։ Սակայն իր արմատների մասին նա երբեք չի մոռանում։ 2004-ից ի վեր Պատրիկը պարբերաբար Հայաստան է այցելում։ Մի անգամ Ֆիորին խոստովանել է, որ չի կարողանում սովորել հայերենը, քանի որ այն շատ բարդ է, սակայն իր համերգների ժամանակ նա հաճախ դուդուկ է օգտագործում։

Միքայել Թարիվերդիև

Հայտնի կոմպոզիտորի մայրը մի անգամ որդուն տետր է նվիրել, որտեղ պատվիրաններ էին գրված։ Դրանցից մեկը հետևյալն էր. «Հայ ծնվելը երջանկություն է, հայ մահանալը՝ հերոսություն»։ Այս խոսքերը Թարիվերդիևը հիշել է մինչ մահը։

Աբրահամ Ռուսո

Երգիչն ասում է, որ նա աշխարհի քաղաքացի է, սակայն խոստովանում է, որ նրա երակներում հոսում է հայկական արյուն։ Երգչի իրական անունը Աբրահամ Իփջյան է։ Նա լույս աշխարհ է եկել Հալեպում, որտեղ ծնողները հայտնվել էին ցեղասպանության հետևանքով։ Այսօր ինչպես Աբրահամը, այնպես էլ նրա երեխաները Հայաստանի քաղաքացիներ են։

Արամ Խաչատրյան

Տղամարդը կարծում էր, որ իր արվեստը առաջին հերթին պատկանում է հայ ժողովրդին։ Նա իր ուսուցիչներ, բացի ռուս որոշ կոմպոզիտորներից, համարում էր Ալեքսանդր Սպենդիարյանին և Կոմիտասին։

Սերժ Թանկյան

Սերժ Թանկյանը հայկական ծագում ունեցող ամերիկացի երգիչ է։ System of a Down ռոք խմբի հիթերը հայտնի են ողջ աշխարհում։ Չնայած այն բանին, որ երգիչն 8 տարեկանից սկսած ապրում է ԱՄՆ-ում, նա հաճախել է Լոս Անջելեսի հայկական դպրոց և երբեք չի մոռացել իր հայրենիքի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել