ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին՝ ժամը 05.10-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.35-ին, մարվել` 06.05-ին: Ամբողջությամբ այրվել են Ռ. Պողոսյանին պատկանող վագոն-տնակի ներսի փայտյա երեսպատումը (8 քմ) և տնտեսական իրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել