Սթրես կա գործնականորեն ամենուրեք՝ տանը, աշխատավայրում, գնումներ կատարելիս, հանգստյան տներում, ճանապարհին… Ցանկալի է սթրեսից ազատվել ժամանակին, հակառակ դեպքում նյարդային համակարգի վերջը կգա:
Կա սթրեսի մասին մոռանալու մի քանի եղանակ, ավելի ճիշտ՝ քայլ առ քայլ կատարվող գործողություններ, որոնք հանգեցնում են գերազանց արդյունքի:
1. Հանգստացեք, կյանքի ամեն պարագայում անհրաժեշտ է ժամանակին կարողանալ հանգստանալ:
2. Առանձնացեք մի հարմար տեղում, նստեք կամ կանգնեք: Կարևորը՝ որ այն հարմարավետ լինի ձեզ:
3. Մի քանի անգամ խորը շնչեք և արտաշնչեք, բայց ոչ հինգ անգամից ավելի:
4. Այնպիսի ներշնչում արեք, որ թոքերն ամբողջովին լցվեն օդով, ապա արտաշնչեք մինչև վերջ և շնչառությունը պահեք 30 վայրկյան:
5. Անպայման պահեք այդ 30 վայրկյանը. դա կօգնի ձեզ մոռանալ սթրեսի պատճառը:
Գիտնականները վաղուց ապացուցել են, որ այդ մեթոդը ամենաարագն է ազդում սթրեսից ազատվելու համար:
Դա տեղի է ունենում այն պատճառով, որ սթրեսի ժամանակ մարդու արյան մեջ կուտակվում են վնասակար նյութեր, որոնք չեզոքանում են արյունը թթվածնով հագեցնելու դեպքում:
Անպայման մտածեք միայն լավ բաների մասին, բոլորին ցանկացեք բարին և երջանկություն, և քանի որ մտքերը նյութակականում են, ապա հավատացեք՝ կզարմանաք արդյունքով: Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ցանկացել եք: