168․am-ը գրում է․

Volkswagen AG (VW) գերմանական ավտոարտադրողը մտադիր է մինչեւ 2023 թվականը մինչեւ 4 մլրդ եվրո ներդնել բիզնեսի թվայնացման գործում, բայց նաեւ կարող է կրճատել ոչ արտադրական ոլորտի մոտավորապես 4 հազար աշխատակիցների։

Ինչպես հաղորդվում է Volkswagen-ի մամուլի տեղեկագրում, այդ ներդրումները գլխավորապես կկենտրոնացվեն վարչական ոլորտում, բայց նաեւ կվերաբերեն արտադրությանը:

Ընկերությունը պլանավորում է ստեղծել առնվազն 2 հազար աշխատատեղ՝ կապված թվային արտադրանքի թողարկման հետ: IT-համակարգերի կատարելագործումը թույլ կտա դյուրացնել այն առաջադրանքները, որոնք ավելի վաղ կատարվում էին ձեռքով, ասված է հաղորդագրության մեջ:

Դրա արդյունքում Volkswagen AG Passenger Cars, Volkswagen Group Components եւ Volkswagen Sachsen GmbH ոչ արտադրական բաժինների մոտավորապես 4 հազար աշխատակիցների չի պլանավորվում փոխարինել առաջիկա չորս տարիներին: Անհրաժեշտ պայմանն այն է, որ դրանց գործառույթները կվերացվեն թվայնացման, գործընթացների օպտիմալացման եւ կազմակերպական կառույցի կարգավորման արդյունքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել