Գիտականորեն ապացուցված է, որ վարունգի մեջ առկա բաղադրիչներն օգնում են պայքարել քաղցկեղի մի քանի տեսակների դեմ: Ավելին՝ վարունգը ջրով է սնուցում մարմինը՝ վերացնելով տոքսինները և լավացնելով մաշկն ու մազերը:
Առողջ մարսողական համակարգ
Վարունգի կանոնավոր օգտագործման դեպքում կլավացնեք ընդհանուր առողջությունը: Այն հարուստ է մանրաթելերով և ջրով, այնպես որ, վարունգը հրաշալի կերպով օգնում է այրել ավելորդ ճարպերը, ինչպես նաև օգնում է ազատվել տոքսիններից:
Նվազեցնում է ցելյուլիտը
Մեծ քանակությամբ ջուրը կարևոր է հատկապես այն դեպքում, երբ ավելորդ քաշի խնդիրներ ունեք, և քանի որ վարունգը մեծ քանակությամբ ջուր է պարունակում, ապա կանոնավոր օգտագործման դեպքում օրգանիզմից կարող եք դուրս բերել թունավոր հեղուկները: Դրա շնորհիվ վարունգն օգնում է նաև երիկամների քարերը բուժելու հարցում:
Մեծ քանակությամբ վիտամին B է պարունակում
Վարունգը հարուստ է վիտամին B-ով, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմին:
Կանխարգելում է տարբեր հիվանդություններ
Վարունգն օգնում է շաքարախտի դեպքում, կարգավորում է արյան ճնշումն ու խոլեստերինի մակարդակը: Վարունգի մեջ առկա կալիումն անհրաժեշտ է արյան ճնշումը կարգավորելու համար: Վարունգի հյութը հարուստ է այն հորմոնով, որն օգնում է կարգավորել ինսուլինը:
Մազերի և մաշկի լավացում
Վարունգն անհրաժեշտ է մազերի և մաշկի առողջության համար, քանի որ պարունակում է սուլֆատ և սիլիկոն: Մաշկը մաքրելու համար կարող եք վարունգը կտրատել շրջանակներով և դնել դեմքին:
Վերացնում է բերանի տհաճ հոտը
Այս համեղ բանջարեղենն օգնում է նրանց, ովքեր տառապում են բերանի տհաճ հոտի պատճառով: Վարունգն ունի հզոր հակաբակտերիալ հատկանիշներ, որոնք սպանում են տհաճ հոտ առաջացնող բակտերիաները: