Հունիսի 6-ին՝ ժամը 17:32-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 156-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի (վարորդ՝  Բ.Հ., ծնված 1982 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել դեպի հարակից ձորակը:

Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա.Թ.-ն (ծնված 1989 թ.), հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները Բ.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա.Թ.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել