Հունիսի 6-ին, ժամը 13:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:31-ին, մարվել՝ 15:04-ին:

Այրվել են անասնագոմի և հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ և կուտակած անասնակեր՝ մոտ 60 հակ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել