Ազգային օդերևութաբանական ծառայության աշխատակիցները ռադարներով անսովոր հսկայական բիծ են ֆիքսել, որը, պարզվել է, զատիկների կուտակում է, հաղորդում է Los Angeles Times-ը:

Օդերևութաբան Ջո Դանդրեայի խոսքերով՝ Սան Դիեգոյի վրայով տեղաշարժվող միջատների ամպի լայնությունը եղել է 129 կմ:

Related image

Նա հավելել է, որ միջատները երկնքում կենտրոնացած են եղել 1525-2745 մ բարձրության վրա, իսկ առավել խիտ խումբն ունեցել է մոտ 16 կմ լայնություն:

Այս երևույթի պատճառները գիտնականներն այս պահին չեն կարողացել բացատրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել