Ազգային օդերևութաբանական ծառայության աշխատակիցները ռադարներով անսովոր հսկայական բիծ են ֆիքսել, որը պարզվել է զատիկների կուտակում է, հաղորդում է Los Angeles Times-ը:

Օդերևութաբան Ջո Դանդրեայի խոսքերով, Սան Դիեգոյի վրայով տեղաշարժվող միջատների ամպի լայնությունը եղել է 129 կմ:

Նա հավելել է, որ միջատները երկնքում կենտրոնացած են եղել 1525-2745 մ բարձրության վրա, իսկ առավել խիտ խումբն ունեցել է մոտ 16 կմ լայնություն:

Այս երևույթի պատճառները, գիտնականները այս պահին չեն կարողացել բացատրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել