Հանրապետության տարածքում` հունիսի 6-ին առանձին շրջաններում, 7-ից 11-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 

Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-8-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հունիսի 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-ից 11-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել