Գիտնականները պարզել են, որ հիպերտոնիկների համար օգտակար են C վիտամինով, կալիումով, մագնեզիումով և ճարպաթթուներով հարուստ մթերքները:
Բուլղարական կարմիր պղպեղ
C վիտամինն ամրացնում է անոթները, բարելավում արյան շրջանառությունը: 2 կարմիր պղպեղը լրացնում է C վիտամինի օրական նորման, սակայն այն հարկավոր է ուտել հում վիճակում, քանի որ ջերմային մշակման ժամանակ կորցնում է օգտակար հատկությունները:
Սաղմոն
Ճարպոտ ձուկը պարունակում է ճարպաթթուներ և D վիտամին: Ձուկ հարկավոր է ուտել շաբաթական 2-3 անգամ, ցանկալի է առանց աղի:
Անյուղ կաթնաշոռ
Այն հարուստ է կալցիումով և D վիտամինով:
Վարսակի փաթիլներ
Վարսակի փաթիլների արժեքը բջջանյութ պարունակելու մեջ է, դրա համար ընտրեք այնպիսին, որը պարունակում է նաև թեփ:
Քինոա
Այս հացահատիկը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, մագնեզիում, կալիում: Ունի ընկույզի համ:
Սխտոր
Սխտորը լայնացնում է անոթները և բարելավում ազոտի օքսիդի արտադրությունը: Օրական 2-3 պճեղը բավական է:
Բանան
Բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում: Եթե ավելացնեք վարսակի շիլայի մեջ, կլինի և՛ համեղ, և՛ օգտակար:
Բազուկ
Արդյունավետ է բազուկի հյութը, քանի որ լայնացնում է անոթները և կանխում կաթվածը:
Սպանախ
Սա դիետիկ բջջանյութի, A, C վիտամինների և կալցիումի աղբյուր է:
Լոլիկ
Պարունակում է լիկոպեն, հակաօքսիդանտներ: Այն ավելի օգտակար է ջերմային մշակումից հետո:
Օրվա ընթացքում մի մոռացեք օգտագործել նաև բավարար քանակությամբ հեղուկ: