Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Ալաբամա նահանգի խորհրդարանը հավանություն է տվել օրենքի նախագծին, որի համաձայն անչափահասների դեմ սեռական բնույթի հանցանքների համար մեղավոր ճանաչված անձինք բանտից դուրս գալուց առաջ քիմիական ամորձատման կենթարկվեն, հաղորդում է Newsweek-ը:

Այժմ օրենքը պետք է ստորագրվի Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվի կողմից, որի դեպքում 3 ամսվա ընթացքում այն ուժի մեջ կմտնի: Օրենքը նախատեսում է, որ այն հանցագործները, որոնց զոհերը 14-ից ցածր տարիք ունեցող երեխաներ են, վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորություն կստանան, սակայն այդ դեպքում նրանք պետք է պարտադիր հորմոնալ թերապիա անցնեն: Օրենքը կգործի 21-ից բարձր տարիք ունեցող դատապարտյալների համար:

Օրենքի նախագիծն առաջարկած պատգամավոր Սթիվ Հըրսթը կարծում է, որ իրեն կքննադատեն անմարդկայնության համար, սակայն, իր կարծիքով, ավելի մեծ անմարդկայնություն է անպաշտպան երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել