Բրիտանիայի վարչապետի գրասենյակի Լարի անունով կատուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լիմուզինը օգտագործել է որպես անձրևից պաշտպանվելու ծածկ՝ գրում է Daily Express-ը։

«Լուրջ խնդիր կա անվտանգության հետ կապված այն բանից հետո, երբ Լարին թաքնվել է Դոնալդ Թրամփի «Գազան» Լիմուզինի տակ և հրաժարվել դուրս գալ այնտեղից»,- գրել է NBC-ի լրագրող Բիլ Նիլը և տեղադրել մեքենայի հետևի հատվածում թաքնված կատվի լուսանկարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել