ԱՄՆ-ի Հյուսիսային Կառոլինա նահանգի համալսարանի հետազոտողները պարզել են, որ սառեցված բանջարեղենը, մրգերը և հատապտուղներն ավելի շատ հանքանյութեր և վիտամիններ են պարունակում, քան թարմ մթերքները։ Մթերքները պահպանելու տեսանկյունից սառեցումը համարվում է ամենալավ մեթոդը։

Ինչպես նշում է առաջատար հետազոտող Ալի Բուզարին, հասուն պտուղների մեջ առկա օգտակար միացությունները մարդու համար հասանելի են դառնում միայն սառեցումից հետո։ Մասնագետները նշել են, որ սառեցման համար նախատեսված մրգերը և բանջարեղենը սովորաբար հավաքվում է նրանց առավելագույն հասունության ժամանակահատվածում, երբ նրանք իրենց մեջ առավելագույն քանակությամբ հանքանյութեր և վիտամիններ են պարունակում։

Իսկ ահա վաճառելու համար նախատեսված մթերքներն ավելի շուտ են հավաքվում, որպեսզի պահպանման ժամանակ չփչանան։ Հասուն ժամանակ հավաքված միրգը, որը նախատեսված է սառեցման համար, կարող է 10-50 %-ով ավելի օգտակար նյութեր պարունակել, քան խանութներից գնված մրգերը։

Մասնագետները խորհուրդ են տվել ընտրել առանց հավելումների սառեցված մթերքները։ Բանջարեղենի և մրգերի վրա չպետք է լինեն սառույցի բյուրեղներ, և նրանք պետք է պինդ լինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել