Տեխասից 26-ամյա ամերիկացի բուժքույր Միշել Ալեքսիսի պարսկական կատուն համացանցում հայտնի է դարձել անսովոր արտաքինի շնորհիվ: Լուի անունով վեցամյա կատվի հոնքերը կիտած են, աչքերի տակ պարկեր կան, և նա շատ խիստ հայացք ունի:
Ալեքսիսը Daily Mail-ին պատմել է, որ Մոնա անունով ևս մեկ կատու ունի: Նա Լուիից երկու տարի հետո է ծնվել: «Մոնան, չգիտես ինչու, անմիջապես որոշել էր, որ Լուին խաղալիք է, և ամբողջ տնով մեկ հետապնդում էր նրան: Գուցե այդ պատճառով է խեղճի արտաքինն այդպիսին»,- ծիծաղել է ընտանի կենդանիների տիրուհին:
Սոցցանցերի օգտատերերը հիացել են Instagram-ում հրապարակված Լուիի նկարներով: «Հավանաբար, առավոտ վաղ նա պետք է աշխատանքի գնա», «Կամ նրա սիրած սնունդը կրկին վերջացել է»,- մեկնաբանություններում կատակել են օգտատերերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել