Yerkir.am-ը գրում է.

Վրաստանն օրենսդրական փաթեթ է մշակել, որը կհեշտացնի ՆԱՏՕ-ի` մշտական գործող ծովային միավորումների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի օպերատիվ ենթակայության տակ գտնվող նավերի համար Վրաստանի տարածքային ջրեր ու նավահանգիստներ մուտքի դիվանագիտական թույլտվությունը. հայտնում է Грузия Online-ը:

Ըստ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ վերջին շրջանում ավելացել է ՆԱՏՕ-ի նավերի այցերի ինտենսիվությունը Վրաստանի տարածքային ջրեր: Իսկ Վրաստանը, իր հերթին, պատրաստ է զգալի ներդրում ունենալ սևծովյան ավազանի շրջանում խաղաղության և անվտանգության գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել