Tert.am-ը գրում է.

«ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին մինչ հարց կուղղեր, նկատեց, թե նա պաշտոնավարում է արդեն երկրորդ ժամկետով և բոլոր երկրի ղեկավարների հետ լավ հարաբերություններ է հաստատել։

«Քոչարյանի օրոք համարվել եք մտերիմ մարդ Քոչարյանին, վերանշանակվել եք Սերժ Սարգսյանի կողմից, կարճ ժամանակ անց էլի մտերիմ մարդ եք դարձել Սերժ Սարգսյանի համար։ Հեղափոխությունից հետո շարունակում եք պաշտոնավարել և չեք պատրաստվում հրաժարական տալ, հարց է առաջնում, արդյոք հասցրե՞լ եք մտերմանալ Նիկոլ Փաշինյանի հետ և ո՞րն է այդ գաղտնիքը, որ կարճ ժամանակամիջոցում կարողանում եք մտերիմ մարդու կարգավիճակ ունենալ երկրի բոլոր ղեկավարների մոտ, ո՞ր հատկանիշների համար»,-հարցրեց նա։ 

Արթուր Ջավադյանը նշեց, որ եթե պատգամավորը մի քիչ էլ հետ գնար, կտեղեկանար, որ ինքն  առաջին անգամ ԿԲ խորհրդի անդամ նշանակվել է Լևոն-Տեր-Պետրոսյանի կողմից։

«11 տարի՝ արդեն երկրորդ ժամկետն է, որ պաշտոնավարում եմ որպես ԿԲ նախագահ և դրա հիմնական պատճառը մեր ԿԲ թիմն է և այն շարունակականությունը, որ կա ԿԲ-ում, այն պրոֆեսիոնալիզմի մակարդակը, որ ունի մեջ թիմը և այն խնդիրների կատարումը, որը սահմանադրությամբ է ամրագրված՝ գների ու կայունության ապահովում. չեմ գովաբանում մեզ, բայց փայլուն իրականացնում ենք»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել