Իսրայելի Հարավային շրջանի բնակչուհի 35-ամյա Լիաթ Մալքեին 2013 թ.-ին բժիշկները հայտնել էին, որ եթե նա երբևէ ցանկանում է երեխա ունենալ, ապա ավելի լավ է՝ ժամանակ չկորցնի: Աղջիկը սկսել է տեղեկատվություն փնտրել ցանցում և հանդիպել է հին հոլովակի, որը տեղադրել էին որդուն կորցրած անմխիթար ծնողները:

Այդ ժամանակ հոլովակն արդեն յոթ տարեկան էր: Լիաթը դիմել է զույգի՝ Վլադ և Յուլիա Պոզնյանսկիների փաստաբանին՝ առանձնապես ոչինչ չակնկալելով: Սակայն պարզվել է, որ ամուսինները դեռևս չեն կարողացել իրենց թոռան կամ թոռնուհու համար մայր գտնել, հետևաբար աղջիկը համաձայնել է հանդիպել նրանց, հաղորդում է Daily Mail-ը:

Фото © Facebook / Liat Malka

Վլադը և Յուլիան պատմել են, որ իրենց որդին՝ Բարուկը, մահացել է 25 տարեկանում, քաղցկեղից, և որ նա շատ էր ուզում երեխա ունենալ: Բուժումից առաջ նա սառեցրել է սերմնահեղուկը, որպեսզի հետագայում ծնողները կարողանան համապատասխան աղջիկ գտնել: Սակայն յոթ տարի է անցել, և զույգը լրիվ հուսալքվել է: Նրանք որդու լուսաանկարները ցույց են տվել Լիաթին, և աղջիկը հասկացել է, որ Բարուկը լավ անձնավորություն է եղել:

Հետագայում Լիաթը հրաշալի և առողջ դուստր է ունեցել, որին Շիրա են անվանել: Տատիկն ու պապիկը հաճախակի զբոսնում են երեխայի հետ, իսկ Լիաթը դստերը պատմում է հոր մասին:

Фото © Facebook / Liat Malka

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել