«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը բաժանորդներին ցուցադրել է մանկական լուսանկար գիշերազգեստով: Հրապարակումը հայտնվել է հայտնիի Instagram օգտահաշվում:

Լուսանկարում պատկերված են Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները՝ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի գրկում: Աղջիկները հագել են միանման վարդագույն գիշերազգեստներ՝ թեւքերին բոլորածալեր: Երկրպագուներին ապշեցրել է Քիմի նմանությունը նրա մեկուկես տարեկան դստերը՝ Չիկագո Ուեսթին:

https://armenpress.am/static/news/b/2019/06/977075.jpg

«Չիկագոն ուղղակի քո երկվորյակն է»,- գրել է օգտարերերից մեկը:

Սա առաջին անգամը չէ, որ Քիմ Քարդաշյանը հրապարակում է իր ընտանիքի անդամների մանկական կամ դպրոցական լուսանկարները: Այսպես՝ մայիսին հեռուստաաստղը բաժանորդներին ցուցադրել էր իր քրոջ՝ Քայլի Ջենների մանկական երկու լուսանկար: Երկու լուսանկարներում էլ պատկերված էր 10 տարեկան Քայլին՝ ամենաավագ քրոջ՝ Քորթնիի ամուսնու՝ Սքոթ Դիսիքի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել