Ամերիկացի մոդել և դերասանուհի Կինսի Վոլանսկին, որը Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» միջև խաղի ժամանակ ներխուժել էր խաղադաշտ, զգալիորեն ավելացրել է հետևորդների թիվն Instagram-ում:
Նախքան դաշտ ներխուժելը նրա հետևորդների թիվն ավելի քան 300 հազար էր կազմում: Մեկ օր անց այն արդեն ավելացել է 8 անգամ:
Այս պահին Վոլանսկու հետևորդների թիվը գերազանցում է 2,4 մլն-ը, և այդ թիվը շարունակում է աճել:
Հիշեցնենք՝ հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան ստիպված էր դադարեցնել խաղը: Անվտանգության աշխատակիցներն արագ արձագանքեցին ու երկրպագուհուն դուրս ուղեկցեցին դաշտից: Դրանից հետո խաղը վերսկսվեց:
Կիսամերկ աղջիկը, մեկնաբանելով իր այս քայլը, ասել էր, որ կյանքը խենթություններ անելու համար է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել