Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են զարկերակային բարձր ճնշումից, եւ շատերը տվյալ ցուցանիշի վերահսկման համար դեղեր են ընդունում:
Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ կարտոֆիլի շաբաթական 4 չափաբաժին օգտագործող մարդիկ ճնշման 11 տոկոսով պակաս բարձր ցուցանիշ ունեն, քան նրանք, ովքեր ամիս մեկ անգամ են կարտոֆիլ օգտագործում:
Գիտնականների կարծիքով՝ կարտոֆիլում օսլայի բարձր մակարդակը հանգեցնում է արյան մեջ շաքարի ցուցանշի ցատկի, ինչը կարող է զարկերակային ճնշման բարձրացման պատճառ դառնալ:
Միաժամանակ, Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ 30 եւ 40 տարեկանից հետո զարկերակային ճնշման բարձրացումը խոսում է հետագա կյանքում ձեռքբերովի թուլամտության վտանգի մասին: Այն անոթային ձեռքբերովի թուլամտության ռիսկը մեծացնում է 62 տոկոսով:
Ինչպես վերահսկել այդ ցուցանիշը: Նախ՝ զարկերակային ճնշումը պետք է ճիշտ չափել: Փորձագետները խորհուրդ են տալիս չափումներ կատարել երկու ձեռքի վրա՝ խուսափելու համար ճիշտ թվեր ստանալու ընթացքում վրիպումներից:
Ախտորոշման այս տեսակը հիպերտոնիայով տառապողների համար արդեն ոսկե չափանիշ է համարվում:
Զարկերակային ճնշման տատանումները կապ ունեն տարվա ժամանակից: Երբ փողոցում շոգ է, այն նվազում է, իսկ սառը եղանակին` բարձրանում:
Դա կապված է արյունատար անոթների ընդարձակման և նեղացման հետ` կախված ջերմաստիճանից: Ահա ինչու շոգ օրերը կարող են հանգեցնել զարկերակային ճնշման լուրջ անկման, թուլության եւ ուշաթափության:
Նույնը պատահում է նաեւ դեղեր ընդունելու դեպքում, ներառյալ միզամուղները, հատկապես տարեց մարդկանց մոտ: Դեղորայքային բուժումը պետք է ընդունել անպայման բժշկի խորհրդատվությամբ և հսկողությամբ:
Ի դեպ, զարկերակային բարձր ճնշումն այնքան էլ սարսափելի չէ: ԱՄՆ-ի Brigham Young University-ի հետազոտողները պարզել են, որ բարձր զարկերակային ճնշման գենով մարդիկ Ալցհայմերի հիվանդության զարգացման ցածր ռիսկի են ենթակա:
Ապացույցներ կան, որ ճնշման դեմ դեղերն ազդում են ուղեղի քիմիական կազմի վրա` նվազեցնելով բորբոքումների մակարդակը, ինչը նվազեցնում է նաեւ ծերունական թուլամտության ռիսկը:
Ոչ այնքան վերջերս հետազոտությունները պարզել էին, որ բալի մոնմորանսի տեսակի հյութի օգտագործումը բարձր ճնշման դեմ պայքարի նույնպիսի արդյունավետ միջոց է, որքան դեղերի ընդունումը:
Գոյություն ունեն անհամեմատ ավելի մեծ ապացույցներ այն բանի, որ բազուկի հյութը նվազեցնում է զարկերակային ճնշումը:
Այն նիտրատներ է պարունակում, որոնք օրգանիզմը կուտակում է ազոտի ենթաօքսիդի տեսքով, որն արյունատար անոթների բնական կարգավորող միջոց է համարվում: Պարզ տարբերակ է պատրաստել բազուկի հյութը, ինչը մատչելի է: