Նշվում է, որ ցուցակը կազմելիս փորձագետները հաշվի են առել կինոռեսուրսների օգտատերերի ֆիլմերին տված գնահատականները:

24/7 Wall Street պորտալն անվանել է կինոյի պատմության մեջ ամենավատ և ամենալավ ռեմեյքները: Ինչպես հաղորդում են լրագրողները, հղում անելով հրապարակված վարկանիշը, յուրաքանչյուր ցուցակում 50 ժապավեն է ընդգրկվել:

Վատագույն ռեմեյք է ճանաչվել 2002-ին նկարահանված «Rollerball» ֆանտաստիկ ժապավենը, որը հիմքում ընկած է 1975-ին նկարահանված նույնանուն ֆիլմը: Երկրորդ տեղում է 1991 թ.-ի «Սառը, ինչպես սառույց» ֆիլմը, 1953 թ.-ի Մարլոն Բրանդոյի մասնակցությամբ «Վայրենի» ֆիլմի անալոգը: Երրորդ տեղը զբաղեցրել է Գայ Ռիչիի «Քշվածները» մելոդրամը՝ Մադոննայի մասնակցությամբ, որը նկարահանվել է 1974 թ.-ի արտադրության «Օգոստոսին արտասովոր ճակատագրով կապույտ ծով քշվածները» ֆիլմի մոտիվներով:

Վատագույն ռեմեյքների հնգյակում են նաև Նիկոլա Քեյջի մասնակցությամբ «Լքվածները» և «Մառախուղ» ֆիլմերը:

Հրապարակված ցուցակի համաձայն, լավագույն ռեմեյքներ են ճանաչվել «Պոլտերգեյսթը», «Ամեն ինչում մեղավոր է Ռիոն» և «Խաչմերուկ» ֆիլմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել