Հայտարարություն
Հարգելի աջակիցներ,
Քիչ առաջ բերման են ենթարկվել մեր թիմի 29 անդամները #sutnikol ակցիայի իրականացման վայրից։
Ինչպես գիտեք, առավոտյան ժամը 6-ից Երևանի 11 վարչական տարածքներում և 12 այլ քաղաքներում մեկնարկել է քաղաքացիական ակցիա, որը կրում է #ստիծնունդը անվանումը, որի ընթացքում շուրջ 88 մասնակից ասֆլատին պատկերել է #sutnikol հեշթեգը։
Դրան խոչըդոտելու ուղղությամբ համայնքապետերի և ոստիկանական ուժերի միջոցով նախապատրաստական աշխատանքներ էին տարվում արդեն նախորդ օրվանից՝ գիշերային հերթապահություն սահմանելով փողոցներում և սպառնալով ձերբակալել մեր աջակիցներին տանից դուրս գալուն պես։
Թե՛ մեզ խոչընդոտելու և թե՛ բերման ենթարկելու միակ նպատակն է լռեցնել մեզ՝ սահմանափակելով ազատ խոսքի ու կարծիքի արտահայտման, ազատ տեղաշարժի իրավունքը։
Բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում ու ևս մեկ անգամ պնդում, որ ներկայիս քաղաքական իշխանությունները գործի են դնում երկակի չափորոշիչներ՝ ջանալով ամեն կերպ խեղդել այլակարծությունը, քննադատությունը, իրական փաստերի և ստի բացահայտումը մեր կողմից։
Հրավիրում ենք ԶԼՄ-ների ուշադրությունը․ այսօր՝ 13։00-ին, ԱԴԵԿՎԱԴ-ի գրասենյակում՝ Ամիրյան 22 հասցեով, տեղի կունենա մամուլի ասուլիս։