Վերջապես երբ ենք սկսելու հասկանալ, որ մեր անձնական ձախողումների մեղավորն ու պատասխանատուն պետությունը չէ: Այն որ չենք կարողանում թանկարժեք մենքենա վարել, չենք հանգստանում Եգիպտոսում, դժվարանում ենք վճարել ուսման վարձը, դրանում մեղավորը ձեր ասած «Երգիրը» չի , ոչ էլ «Ռոբերտո-Սաշա֊Սերժինյո եռապետությունը»: «Պետություն» ասելով ի՞նչ ի նկատի ունեք, գործադիր և օրենսդիր մարմինները, թե ասենք ինչ որ կուսակցություն: Հասկացե՛ք, որ պետությունը դա կենդանի օրգանիզմ է, որից ինչ-որ բան պահանջելը բացարձակ անիմաստ ու անօգուտ է: Նախ առաջինը մենք պետք է ինչ-որ արժեք ներկայացնենք պետության համար, կարողանանք լինել նրա մեխանիզմի մի փոքրիկ պտուտակ, այս դեպքում սրիկա, շողոքորթ, խուժան:
Պետությունը ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ունի մի շարք հատուկություններ, որոնց մեջ մտնում է նաև սերնդի շարունակումը: Այդ առումով ամեն ինչ արել է ձեզ համար, անվճար դպրոցական ուսում, հնարավորություն ԲՈՒՀ-երում շարունակելու, իսկ դուք ի՞նչ եք արել: Ոչինի՛չ, դասերից փախչել եք, դասընկերուհիների հետ սիլի-բիլի արել, վերջի տարիներին էլ հազվադեպ երևացել դպրոցում: Ու հիմա երազում եք դառնալ օլիգարխներ կամ պատգամավորներ: Կամ էլ պետությունից պահանջում եք ինչ-որ նոր աշխատատեղեր կամ կենսաթոշակի բարձրացում: Աբսուրդիզմ: Իսկ ամենացավալին այն է, որ պետական պաշտոնյաները, դպրոցում լավ սովորղները չեն եղել, այլ նույն Ձեր պես երազողներ, ուղղակի նրանց հանդեպ ճակատագիրը շռայլ է գտնվել այլ կերպ ասած նրանք ավարտել են Ճակատագրի պետական համալսարանի բախտի բերման ֆակուլտետը: Դրա համար էլ, դուք պահանջում եք, նրանք վայելում են: Վաղը նրանք կպահանջեն, դուք կվայելեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: