Armdaily.am-ը գրում է.
Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպից:
«Դանակահարություն՝ կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում
Սույն թվականի մայիսի 31-ին ժամը 17-ի սահմաններում մայրաքաղաքի Գ.Լուսավորիչ 10 շենքի հակառակ մայթին` կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում, Ասկերանի շրջանի բնակիչ, 1987թ. ծնված Ա.Ա-ն դանակով հարվածել է մայրաքաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Գ. Բ-ին, որի արդյունքում վերջինս ստացել է որովայնի պատի կտրած ծակած վերք։
Ա.Ա-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը»:
Ավելի վաղ ArmDaily.am-ը հայտնել էր, որ Ստեփանակերտում Սամվել Բաբայանի համակիրը դանակահարել է Արայիկ Հարությունյանի մերձավորին:
ArmDaily.am-ին նաև հաջողվեց պարզել, որ դանակահարողը Աբո Ավետիսյանն է՝ Կարմիր գյուղի նախկին գյուղապետի տղան: