Դեռ դեռահաս տարիքից աղջիկներն իրենց գլխում կազմում են ապագա արքայազնի կերպարը, որի հետ ամուսնանալու են և պատկերացնում են իրենց կատարյալ հարսանեկան զգեստը, սակայն ոչ բոլորն են մեծանալուց հետո հավատարիմ մնում իրենց սկզբունքներին և դեռահասության տարիքի երազանքներին։ Կանանց մի մասը, կյանքի տարբեր գործոններով պայմանավորված, ընտրում է միայնակ, բայց անհոգ կնոջ ուղին։ Սիրուհու կարգավիճակից դեպի չմերժող կինը, որը բոլորին «այո» է ասում, ընդամենը մեկ քայլ է։
Հասանելի կինը, որը կաշկանդված չէ բարոյական սկզբունքներով, մի քանի յուրահատուկ որակներ ունի։
1. Նա ամբողջովին կախված է իր տղամարդուց
Սա կանանց այն տեսակն է, որոնք պայթեցնում են նրա հեռախոսը ցանկացած ֆինանսական խնդրի դեպքում։ Նրանք իրենք էլ միշտ պատասխանում են տղամարդու զանգերին՝ իրենց բոլոր ծրագրերը հարմարեցնելով նրան։ Օրինակ՝ նա կհրաժարվի ընկերուհիների հետ հանդիպումից, որպեսզի ամեն դեպքում իր գրաֆիկում ժամանակ ազատի իր «աստծո» համար։ Իր կյանքում բոլոր կարևոր որոշումները նույնպես տղամարդն է իր փոխարեն ընդունում։
2. Նա գռեհիկ է իրեն պահում ինչպես շրջապատում, այնպես էլ սոցցանցերում
Մի քիչ հանդուգն, գռեհիկ հայացք և անհեթեթ շպար։ Բարձր ծիծաղ և տեղին-անտեղի քմծիծաղներ, ազատ վարք անծանոթ տղամարդկանց հետ։ Նա առաջարկում է տեսնել իր կիսամերկ մարմինը իր բաժանորդներին, որոնց 80%-ը տղամարդիկ են։
3. Նա ամբողջովին քոնն է
Նրա կողքին ոչինչ պետք չէ անել, որպեսզի ստանաս նրանից այն, ինչ ցանկանում ես։ Նա չի սադրում տղամարդուն գրավել իրեն և միշտ պատրաստ է հանդիպման առաջին իսկ զանգից հետո։ Սարսափելին այստեղ այն է, որ նա զրկված է ձայնի իրավունքից։ Բավական է՝ նա մի թեթև քմահաճ լինի, և տղամարդը նրան կփոխի մեկ ուրիշ, նրա պես թեթևաբարո կնոջ հետ։
Եթե կինը նույնիսկ օժտված էլ չէ վերը նշված նշաններով, մեծ է հավանականությունը, որ նա կարող է հավերժ միայնակ մնալ։ Ինչպես պնդում են հոգեբանները, տղամարդիկ հաճախ վախենում են չափազանց վառ, ինքնավստահ գեղեցկուհիներից՝ վախենալով նրանց կողքին խամրած երևալուց։ Շատ կանայք իրենք են այնպես անում, որ երբեք չամուսնանան. ընտրում են ամենահեղինակավոր կրթությունը, ակտիվորեն բարձունքների են հասնում կարիերայում, սպորտում կամ բիզնեսում։ Տղամարդիկ պարզապես վախենում են, որ չեն կարող գլխավորել ընտանիքը և հեռու են մնում նման կանանցից՝ ընտրելով ավելի պարզ ու հասարակ կնոջ։