Հայաստանը մի երկիր է, որտեղ մի խումբ բնակիչներ փակում են հանրապետական նշանակության մայրուղին՝ պահանջելով կառավարությունից լուծել հակակարկտային կայանների պատշաճ լիցքավորման հարցը։ Հակակարկտային կայանների, որոնք կարկուտի դեմ պայքարի ոչ գիտահեն (not evidence-based) տեխնոլոգիա են։ Պարզ ասած՝ չկան համապատասխան գիտական հետազոտություններ, որ կհաստատեն հակակարկտային կայանների արդյունավետությունը։ Բայց տասնամյակներով Հայաստանը միջոցներ է ծախսել դրանց տեղադրման ու կահավորման համար, իսկ այսօր էլ մարդիկ հանուն այդ անհիմն ծախսաշարունակման ճանապարհ են փակում։
Մեղքն այս դեպքում, իհարկե, այդ մարդկանցը չէ։ Մեղքը 1988 թ․-ից մինչև 2019 թ․ մայիսի 31-ը Հայաստանի կրթության ու գիտության համար հանձնառու վերնախավինն է։ Եվս մի փոքր այս տեմպերով շարունակվի, կրթական ճգնաժամն ազգային անվտանգության խնդիր է դառնալու։