Panorama.am-ը գրում է.

«Շատ հետաքրքիր էր Համազասպ Դանիելյանի ելույթը, հասկանում եմ, որ գայթակղությունը մեծ է, ձեր՝ իմ հաշվին ինքնահաստատվելու, իմ հաշվին հայտնի դառնալու, քանի որ հայտնի խոսք կա, ասում է՝ խփում ես հայտնի մարդուն, իր հաշվին սկսում ես կայանալ, բայց մենք անգամ դա չենք ձեզ թույլ տալու, ձեր ելույթի մեջ 67 անգամ պարոն Մարուքյան նշելով դուք դեռ երկար տարիներ պետք է աշխատեք, որ կլասիկի մակարդակին հասնեք»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ելույթից հետո իր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորն ասաց, որ ինքը խոսել է սկզբունքայնության մասին. «Ուզում եմ հասկանալ ձեր իշխանությունն իր հայտարարած սկզբունքները պահու՞մ է, թե՞ չէ։ Հայտարարել է, որ համալսարանի դուռը փակողը ռեկտոր չպիտի աշխատի, փաստ եմ ներկայացրել, ասել եմ՝ դուռը փակողին ռեկտոր եք նշանակել, պատասխանը տվեք, չունեք պատասխան, դա մի փաստ։ Ձեր իշխանությունը հայտարարել է, որ բուհերն ապաքաղաքականացնելու են, «Իմ քայլ»-ից քանի՞ պատգամավոր կա բուհերի խորհուրդներում։ Շատ ուրախ եմ, որ Էդմոն Մարուքյանի գծով գիտությունների թեկնածուական եք ուզում պաշտպանել, ինչ գրում եմ՝ ուշադիր հետևում եք, նորմալ է, ուղղակի շատ շոյված եմ ձեր պահվածքից։  Երբ որ ես ձեզ ինչ-որ բան ասում եմ, եթե դա ձեզ նեռվայնացնում է, դա էլ է նորմալ, բայց մի բերեք ձեր նեռվայնությունը այս ամբիոնից տարածեք, թունավոր, տոքսիկ ելույթ էր, առավոտ է, գարնան վերջին օրն է վերջին հաշվով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել