Ադրբեջանի ԱԳՆ-ն Լեհաստանի քաղաքացու անունը հանել է «սև ցուցակից»: Լեհաստանի քաղաքացի Պետեր Լեոնիակը դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը` խնդրելով իր անունը հանել Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներ ապօրինի այցելած օտարերկրյա քաղաքացիների ցուցակից:

Պիտեր Լեոնիակը իր դիմումում նշել է, որ նա չի տեղեկացվել այցի հետևանքների մասին: Նա նշել է նաև, որ ապագայում ձեռնպահ կմնա «օկուպացված» տարածքներ նման ապօրինի այցերից:

Մենք դեռ այդպես էլ չենք գիտակցում, որ ամեն օտարերկրացու այց չէ, որ կարող է մեզ հետաքրքրել, ու Արցախ այցելություն կազմակերպելուց առաջ մանրամասն պետք է տեղեկացնել այցելուին, թեկուզ այդ թվում նաև համաձայնագիր ստորագրեն, որ իրենց տեղյակ են հետագա գործընթացից:

Արցախ այցելելուց հետո հիմանական արդարացումը լինում է այն, որ իրենց չեն զգուշացրել, որ կարող են հայտնվել ադրբեջանական «սև ցուցակում»: Դրա համար մենք ձեռքներիս տակ թուղթ պետք է ունենանք, որը կփաստի, որ նրանք մանրամասն տեղեկացել են ամեն ինչի մասին, թե չէ բերում, պահում ենք, թռնում, վրեքս գրում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել