Operativ.am-ը գրում է.

Իրաքի իշխանությունները Թուրքիային են վերադարձել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ 188 թուրք երեխաներին: Ինչպես հայտնում է Reuters-ը, երեխաները Իրաքի դատական մարմինների եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուղեկցությամբ նստել են ինքնաթիռ Բաղդադի օդանավակայանում:

Իրաքի դատական համակարգի ներկայացուցիչը հայտարարել է, որ երեխաների խմբում մի քանի մարդ է եղել, որոնք հասնելով չափահասության տարիքի, դատապարտվել են սահմանն անօրինական հատելու համար:

Երեխաներն Իրաքում հանցագործությունների համար պատասխանատվության կարող են ենթարկվել 10 տարեկանից:

Գործակալությունը նշում է, որ 1100 գրոհային երեխաներ հայտնվել են Իրաքի արդարադատության համակարգում: Նրանցից կրտսերներն իրենց մայրերի հետ մնում են բանտում, եւ առնվազն 7 երեխա է մահացել վատ պայմանների պատճառով:

9-18 տարեկան մոտ 185 երեխա արդեն մի քանի ամսից մինչեւ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել