Քրեաօլիգարխիկ համակարգը լրջագույն սպառնալիք է յուրաքանչյուր պետության նորմալ կենսագործունեության համար՝ վերացման տակ դնելով ազատ շուկայական հարաբերությունների ինստիտուտն ու իրավական պետության գաղափարն ամբողջությամբ։
Հայաստանում ժամանակին գոյություն ունեցող համակարգի ինքնապահպանման ֆունկցիան «բարեխիղճ» կերպով իրենց վրա էին վերցրել օլիգարխները` սեփական կապիտալը նույնականացնելով պետական իշխանության հետ։
Նրանց միացել եին որոշ գեներալներ, ովքեր սերտաճել էին նրանց հետ:
Ստեղծվել էր այնպիսի համակարգ, որ օլիգարխիան դեմոկրատական ընտրությունների միջոցով իշխանափոխության ցանկացած քայլ դիտարկում էր որպես ոտնձգություն սեփական կապիտալի նկատմամբ։ Եվ այն շահագրգռվածությունը, որ ցուցաբերվում էր օլիգարխիայի ներկայացուցիչների կողմից վարչախմբին ծառայելու առումով, լավագույն հավաստումն էր այն համոզմանը, որ Հայաստանում, ի դեմս օլիգարխիայի, թեւածում էր «Պետությունը ես եմ» հայտնի բանաձեւը։
Այդ բանաձևը մեկնընդմիշտ ջնջել է պետք, քանի որ մշտապես առկա է վտանգ, որ այդ համակարգը փորձ կանի վերականգնելու իր կորցրած ուժն ու հնարավորությունը...