Ստամոքսի խոցը լիովին հնարավոր է բուժել նաև տան պայմաններում ժողովրդական միջոցներով:
Ներկայացնում ենք մի քանի ժողովրդական միջոց, որի բաղադրիչները հնարավոր է գտնել ցանկացած տանը:
Ստամոքսի խոցը օգնում են բուժել կարտոֆիլի, կաղամբի, ալոեի հյութերը, վաղենակը, եզան լեզուն և, իհարկե, մեղրն ու ակնամոմը:
• Կարտոֆիլի հյութի օգտակարության մասին շատ է խոսվում: Իսկ ինչպե՞ս է պետք այն ընդունել: Թարմ քամված հյութը խմեք ուտելուց կես ժամ առաջ 20 մլ, օրը 3-4 անգամ, մեկ շաբաթվա ընթացքում:
Երկրորդ շաբաթվա ընթացքում հյութի քանակությունը մեծացրեք մինչև 40 մլ, իսկ երրորդ շաբաթվա ընթացքում՝ 60 մլ: Չորրորդ շաբաթվա ընթացքում պետք է խմել 100 մլ, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:
• Կաղամբի հյութն իր հատկություններով չի զիջում կարտոֆիլին, ավելին՝ այն պարունակում է նյութեր, որոնք նպաստում են վերքերի և խոցերի արագ լավացմանը:
Կաղամբի թարմ քամված հյութը պետք է ընդունել օրը 2-3 անգամ, 100 մլ, ուտելուց 30-40 րոպե առաջ: Բուժման կուրսի տևողությունը կախված է ինքնազգացողությունից, բայց լավ կլինի, եթե խմեք մեկ ամիս:
• Ալոեի թուրմը հիանալի միջոց է ստամոքսի խոցի դեմ պայքարելու համար: Անհրաժեշտ է վերցնել 3-5 տարեկան 250 գ ալոեի տերևներ: Նախքան տերևները կտրելը բույսը ամենաքիչը 2 շաբաթ պետք չէ ջրել:
Կտրելուց հետո տերևները 3 օրից ոչ պակաս պետք է դնել սառնարանը, այնուհետև անցկացնել մսաղացով, ավելացնել 250 գ մեղր և դնել ջրային բաղնիքի վրա:
Անընդհատ խառնելով հասցնել մինչև 50-60 աստիճանի և վերցնել կրակից: Սառելուց հետո ավելացնել 500 մլ կարմիր գինի, լավ խառնել և մեկ շաբաթ դնել մութ տեղ:
Օգտագործել օրը 3 անգամ, 1 ճ/գ, ուտելուց 1 ժամ առաջ: Բուժման կուրսը 21 օր է: Օրգանիզմի վարժվելու համար առաջին շաբաթվա ընթացքում կարող եք 1 ճաշի գդալի փոխարեն 1 թեյի գդալ խառնուրդ օգտագործել:
• Եզան լեզուն ստամոքսի բուժման ավանդական մեթոդներից է: Այն կարելի է թրմել և խմել որպես թեյ: 1 թ/գ չոր տերևների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր և թրմել 15 րոպե: Խմել ուտելուց 20-30 րոպե առաջ, օրը 2-3 անգամից ոչ պակաս:
Կարելի է նաև քամել թարմ եզան լեզվի տերևների հյութը և խմել 1 ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց որոշ ժամանակ առաջ: Սակայն պետք է սկսել փոքր չափաբաժնից և քիչ-քիչ հասցնել մինչև 1 ճ/գ:
Կարելի է օգտագործել նաև եզան լեզվի սերմերը: 1 ճ/գ սերմերի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, խառնել, նորից հասցնել եռման աստիճանի, ծածկել կափարիչով և կրակն անջատել: Ընդունել օրը 3 անգամ՝ 2 ճ/գ, ուտելուց որոշ ժամանակ առաջ:
• Ակնամոմով բուժվելու համար պետք է խառնել 10 գ ակնամոմն ու 100 գ թարմ կարագը, դնել ջրային բաղնիքի վրա և անընդհատ խառնել, մինչև դառնա միասեռ զանգված:
Ընդունել օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: 1 թ/գ խառնուրդին պետք է ավելացնել ոչ մեծ քանակությամբ մեղր և կաթ: Բուժման կուրսը մեկ ամիս է:
Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ: