Delta Airlines ավիաընկերությանն ուղևորը դատի է տվել, երբ մեկ այլ ուղևորի շունն այլանդակել է նրա դեմքը, հաղորդում է The Atlanta Journal-ը:

Միջադեպը տեղի է ունեցել 2017-ին, սակայն տուժող Մառլին Ջեքսոնը միայն հիմա է դիմել դատարան:

Պարզաբանվում է, որ ուղևորներից մեկն էմոցիոնալ աջակցության համար ինքնաթիռի սրահ էր վերցրել իր շանը:

Թռիչքի ընթացքում շունը հանկարծակի թռել է և բռնել Ջեքսոնի դեմքը: Տղամարդու դեմքին 28 կար են դրել, նա դեմքի որոշ հատվածներում կորցրել է զգայունությունը, և «այս միջադեպը փչացրել է նրա կյանքը»:

Տղամարդը մեղադրել է ավիաընկերությանը, որ նրա աշխատակիցները ոչինչ չեն ձեռնարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել